Այստեղ Պիտի Մնայի, Ջովանի Դոցինի
Literature is My Whole Life. hanguyts
Թոմաս Էլիոթ Իսթ Քոուքըր
Իմ սկզբի մեջ իմ վերջն է։ Տները հաջորդաբար
Բարձրանում են և ընկնում, փշրվում, ընդարձակվում,
Քանդվում, ավերվում, վերականգնվում, կամ նրանց տեղում
Արդեն բաց դաշտ է, գործարան, շրջանցիկ ճանապարհ։
Հին քար` նոր շենքին, հին փայտ` նոր կրակին,
Հին կրակ` հին մոխրին, և մոխիր` հողին,
Որն արդեն մարմին է, մորթ ու գոմաղբ,
Մարդու և գազանի ոսկոր, ցողուն և տերև։
Տներն ապրում ու մեռնում են․ կա կառուցելու ժամանակ,
Եվ ապրելու և սերունդի ժամանակ
Եվ ժամանակ՝ քամու համար՝ կոտրելու թուլացած փեղկը,
Եվ ցնցելու պանելը, որտեղ դաշտամուկն է վազում,
Եվ ցնցելու քրքրված գորգը` լուռ նշանաբանով հյուսված։
Իմ սկզբի մեջ իմ վերջն է։
Remedios Varo
թեգեր
Նոր Տեսանյութ
Այլ
Չգիտեի, որ լեզվի տակ այսքան մահ է ննջում։
- Գեորգի Գոսպոդինով, Տրտմության Ֆիզիկան
Բաժանորդագրվել
Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ