Միստիկ այլաբանություններով տարված Ռեմեդիոսը սյուրռեալիզմը համարում էր «կուբիզմի սահմաններում տեղ գտած արտահայտիչ հանգստավայր և անհաղորդի հետ հաղորդակցվելու մի նոր եղանակ»։ Իսպանացի սյուրռեալիստ Ռեմեդիոս Վարոն ամենից շատ ազդեցություն է կրել Հիերոնիմուս Բոսխի կտավներից, հանդիպել է Ֆրիդա Կալոյին, Անդրե Բրետոնին, Դիեգո Ռիվերային, մտերիմ է եղել մեկ այլ սյուրռեալիստ նկարչի՝ Լեոնորա Կարինգտոնի հետ: Հետաքրքրված էր Կառլ Յունգի գաղափարներով, Գեորգի Գյուրջիևի, Ելենա Բլավատսկայայի աշխատանքներով։ Նրա ստեղծագործություները հաճախ բնութագրում էին որպես «պոստմոդերնիստական այլաբանություն»։ Վարոյի կտավները հարուստ են միստիկ, կրոնական, երբեմն նաև ֆուտուրիստական այլաբանություններով, կերպարները կարծես զուգահեռ տարածություններից լինեն, ովքեր հյուրի կարգավիճակով ինչ-որ բան են փնտրում, արարում, պատկերում։ Նրանք նույնչափ տարօրինակ են, որքան որ իրենց միջավայրը՝ այլաշխարհային գույներով և սիմվոլներով հարուստ։
Ձեր մտքով էլ լիքը գրքեր անցան, որ կուզեիք Վարոն նկարազարդեր, չէ՞ :))
Comments