բառացի թարգմանել երևի թե չարժե (նրբաճաշակ դիա՞կ)
Խաղը հորինվել է սյուրռեալիզմի հիմնադիր Անդրե Բրետոնի կողմից։ Այն հատկապես տարածված էր 1920-ականներին՝ սյուրռեալիզմի ներկայացուցիչների շրջանակներում։ Խաղի բնույթը հետևյալն էր․ թղթի վրա յուրաքանչյուրը նկարում է կերպարի մասերից որևէ մեկը, հետո թուղթը փոխանցում է հաջորդին և վերջում ստացվում է զավեշտալի մի արդյունք։ Խաղը, բացի նկարելուց, կարելի է խաղալ նաև բառերն իրար միացնելով և նախադասություններ կազմելով։ Վերջինս կոչում էին նաև «Հետևանքներ», երբ խաղի մասնակիցները տարբեր բառեր էին գրում և վերջում աբսուրդ տեքստ էին ստանում։ Ի դեպ, Նրբաճաշակ Դիակ անվանումը ստացվել է հենց հերթական խաղերից մեկի ժամանակ, երբ վերջում այս նախադասությունն է դուրս եկել․ «Նրբաճաշակ դիակը նոր գինի կխմի»։
Խաղը Բրետոնը համարում էր հոգու տարածքը բաց անելու եղանակ, որի միջոցով կարելի է նույնիսկ հասնել անգիտակցականն ըմբռնելու ճանապարհին՝ ինչպես օրինակ երազների դեպքում։
Երբեմն խաղի արդյունքում շատ ավելի հավակնոտ աշխատանքներ էին ստացվում, օրինակ բելգիացի քանդակագործ Էրիկ Կրոեսը ընկերոջ հետ խաղալու ընթացքում կերպար է նկարել , իսկ հետո այն վերածել է կավե ստեղծագործության․
Comments