top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

ու մի քիչ էլ՝ գրելու մասին

Երբեմն, բավականին հաճախ նույնիսկ, պիտի հարգել մեր մեջ ապրող անտաղանդ գրողին, իրեն գրողի տեղ դրած նվնվիկ մարդուն, գրել ձևացնողին, ժամերով սպիտակ էկրանին նայող ու դատարկության մեջ լող տվողին. եթե չլիներ ինքը, մեր ձեռքերի շարժումը ոչ մի վայրկյան դադար չէր տա ու մի օր սպառվելու աստիճան կթուլանար, մենք էլ շնչահեղձ կլինեինք գրողներին հատուկ գերլցված պարկի զգացողությունից: Կուտակվելուն պիտի ժամանակ տրամադրել, ներքին քաոսի պայմաններում չպիտի գրել, զոռով չպիտի գրել, ծննդաբերելուն բնորոշ ցավերի մեջ չպիտի լինել գրելու ընթացքում, չգրելը որպես անեծք չպիտի դիտարկել, այլ շնորհված ժամանակ՝ մի քիչ ապրելու, ընթրելու, սիրելիների հետ զրուցելու: Որովհետև գիտենք, որ ամենավերջում, մեկ է՝ պիտի գրելուն հանգենք, անընդհատ շրջապտույտի մեջ գտնվող գնացքին, մեզ տանջամահ անողին, գիտենք, որ բոլոր քայլերի վերջը միշտ գրելն է, ու վերջից էլ հետո՝ ապրելու էն մյուս կողմում, շարունակությունն ու անվերջությունը էլի գրելն է:

0 comments

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page