Ստվերները`
Պատի անկյունում
Դատարկ սենյակի
Դատարկ նույնիսկ այն ժամանակ
Երբ մենք ներսում ենք
Փողոցը մեզ ներս շպրտեց
Ու մենք աննկատ լինելու
Բարդույթ ունեցանք
Պետք չի տխրել
Դա մարդկանց է բնորոշ
Մարդկանց` ստվերներից զուրկ
Տեսանելի ու բաց
Քեզ չի՞ թվում, որ մենք թաղանթով ենք պատված
Նույնիսկ ոչ թափանցիկ թաղանթով
Սարդոստայնի թելերի պես
Առանց ելքի հնարավորության`
Դեպի մարդկանց աշխարհ
Մենք անկողնու տակ ապրող հրեշն էինք
Նույնիսկ այն ժամանակ, երբ ինքներս փոքր էինք
Ու մամային խնդրում էինք մեզ պաշտպանել
Մենք ստվեր ենք
Չհիշվող, անդեմք
Մեզ լքել են բոլոր նրանք
Ովքեր մի ժամանակ
Նույն պատի անկյունում
Մեզ պես ստվերներ էին
[this is a sad day in the shadowsphere]
Comments