top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

տիեզերագործ


Նվիրեք ինձ

Մեկին

Ով դուրս է

Ինքն իր գլխից,

Իր հիշողություններից

Ով չի ներառում ինքն իրեն իր մեջ

Ով դուրս է իր դեմքից

Ու չունի պարունակություն

Չունի սեռ ու տարիք

Չունի կենսագրություն

Ով դեռ ոչ մի անգամ չի լսել և ոչ մեկին

Ով երբեք ոչինչ չի սկսել ու մինչև վերջ չի հասցրել

Ով չունի ընկալում,

Ոչինչ չի տեսնում

Ոչնչի ընդունակ չէ

Ոչինչ չի սիրում

Ոչ մեկին չի խղճում

Ու երբեք, երբեք

Ցավ չի զգացել

Ասեք ինձ տեղը նրա,

Ով տեղավորված չէ

Ինչ-որ մի տեղ

Ու դուրս է

Մթնոլորտից

Մոլորակներից ու արբանյակներից

Տեղավորված չէ ոչ մի տեսակի

Տիեզերքում

Ով նույնիսկ տեղավորված չէ

Ինքն իր ներսում

Ով չունի պատեր կամ եզրագծեր

Չունի բովանդակություն,

Հստակություն

Անտեսանելի է

Անհոտ, անհամ, չներծծվող

Անդեմ է

Չունի տևողություն

Չունի պայմանականություն

Չի շարժվում

Բայց ոչ էլ քարացած է

Չի աճում ու չի շնչում

դուրս է ժամանակից

Տարածության մեջ տեղ չի զբաղեցնում

Չունի զանգված, կշիռ, չափ

Ոչմիբանի հետ փոխկապակցված չէ

Ոչնչից կախված չէ

Ու ոչ էլ ինչ- որ բան է իրենից կախված

Միակ բանը, որն ունի

Դատարկությունն է

Անկշիռ, անտեսանելի ու անսահման

Ինձ տվեք նրան

Ու իր տարածվող դատարկությունը

Եվ ես կլցնեմ իրեն` նոր բովանդակությամբ

Ու իրենից

Մի նոր ու ամբողջական

տիեզերք կգործեմ:

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page