ծորում է
հետո սողալով ներս է մտնում.
Ամեն գիշեր վարդագույն ծամոններ են դիպչում երազներիդ
հոգնել ես տեղանքներից
քամին աչքերիդ հետ է խաղում՝ ամենավատ իմաստով
նոր են քո մեջ լցվող կասկածները
քեզնից դուրս եկած ոչինչ իրականում քեզ չի լքում
դու ներսում ես մնում
ոնց որ աղը՝ փակ լճերում
արյունդ եռում է, որովհետև ուրիշ տարբերակ չունի
ասել են՝ կեռաս
ով՝ չգիտես
ինչի համար՝ նորից չգիտես
ու տատանումներդ անոմալիաների մասին են պատմում
քեզնից էլ չկա
քո բոլոր մասինիկները լուծված են ընդամենը մի պահ գոյություն ունեցող հեղուկում
դու միշտ պատրաստ ես երկու րոպե հետո մեռնել
ու էլ ոչ մի անդունդ ուժ չունի քեզ կուլ տալու համար։
Comments