top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Զանգի ձայնը՝ ինչ-որ բանի սկիզբ

Հարվածը հարվածի ետևից.

տես՝ որ դիմանալը չէ միայն:

նոր ցավը վերցնելուց

հնի մասին առժամանակ մոռանալն է:


***

Ու՞ր ես փախչում,

եթե ոտքերդ քեզ մոտ չեն

ճանապարհդ՝ քանդված

փախչելուդ նպատակը՝ գողացված:


***

Զանգի ձայնը՝ ինչ-որ բանի սկիզբ,

ինչ-որ բանի վերջ

Ապրելը՝ այդ երկուսի արանքում:


***

Սև հողի մեջ

սև սիրտ ունեցողը իրեն լավ զգաց:

Ապրելը դժվար է՝ պատմում էր,

պիտի անընդհատ արևի լույսին նայես:


***

Հեռվից ինձ՝ խնջույքի կանչողների աղաղակները լսեցի

մոտեցա, որ պարզեմ, թե ինչ կար այդ օր սեղանին

պարզվեց՝

նախատեսվածը անծանոթի թարմ միսն էր:



***

Ու որտե՞ղ է հիմա ջրի մարմինը,

այն որ երկինքը

նվիրեց ջրին:

0 comments

Recent Posts

See All

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page