![](https://static.wixstatic.com/media/a7e6cc_84fd6f762e5e4e3e985af549dbed2378~mv2.png/v1/fill/w_980,h_980,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_auto/a7e6cc_84fd6f762e5e4e3e985af549dbed2378~mv2.png)
Կարմիր գլխարկավորը, մի բաժակ ռոմը ձեռքին, մոտեցավ սեղանի անկյունում մտքերի ծանրության տակ կուչ եկած Գայլատամին, ձեռքը մտերմիկ դրեց նրա ուսին, ուղղություն վերցրեց դեպի նրա փողկապն ու խռպոտ ձայնով արտաբերեց.
– Քեզ ծանո՞թ է հեթերաքսիդը
Գայլատամը, առանց տեղից շարժվելու, մռթմռթաց.
– Զենքի նոր տեսա՞կ է
– Ցավոք չէ, հիվանդություն է
Գայլատամի աչքերը կայծկլտացին։
– Փայլուն է, և ի՞նչ հիվանդություն է
– Երբ մի բան ես ուզում ասել, բայց լրիվ հակառակն ես ասում
– Գիտակցաբար՞
– Չէ, առանց քո կամքի, հիվանդությունը հենց դրանում է կայանում
– Ու խելքիդ ի՞նչ փչեց ինձ պատմել դրա մասին
– Դե այն օրը,- փնչացրեց Կարմիր գլխարկավորը,- երբ քեզ ասացի, որ սիրում եմ
– Ըհն, չասացիր է, զառանցեցիր
– Հենց էդ է որ կա: Հեթերաքսիդը
Գայլատամը շարունակեց կուչ գալ, գլխարկավորը մի կում արեց ռոմից ու նորից մտերմիկ ձեռքը դրեց Գայլատամի ուսին.
– Հանկարծ չնեղվես։
Comments