top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

կարմիր հեղուկ

Դա նման է դեղձի քաղցրությանը: Այն միևնույն ժամանակ փշոտ է: Առանց խնայելու ծակում է ու որքա՜ն տաք է: Իսկ այն ինչ տաք է, միշտ կարմիր գույն ունի:

Մատներով անցնում ես տարածության վրայով, եղունգներովդ փոխանցում ես ծակծկոտ նյութեր: Դրանք անտեսանելի են, բայց միևնույն է՝ նյութ են: Ունեն իրենց չափն ու ձևը, ու նաև կշիռը, օդի մեջ կախվելու հատկություն ունեն: Այնտեղից արձակում են նույնքան անտեսանելի ու փշոտ նյութեր:

Դրանք իրենց հերթին մեծանում են, փքվում, միանում են իրար, ձգվում են, տարածվում, հասնում են անտեսանելի սահմաններին ու քաղցրությունը շատրվանի տեսք է ստանում: Նետի պես արձակում են ծակծկոցներ, իսկ իրենք կլանում են անտեսանելի սահմանների անտեսանելի գծերն ու ամփոփվում դեղձի կորիզում: Բաժանվում են մանրագույն մասնիկների:

Միանում են կարմիր շատրվանին ու լցվում մատներիդ մեջ, եղունգներիդ տակ: Ու դու զգուշորեն շոյում ես փափուկ տարածությունը` աջից ձախ, վերևից ներքև, պտույտներ ես գործում ու մատներդ դիպչելով կենդանի նրբությանը` բազմապատկվում են: Ու սկսում ես շարժվել:

Շարժումներդ փոշու վերածվելով մտնում են ներս, այնտեղից ծակում են ու դուրս են գալիս մի նոր տարածություն: Շարժումներդ դառնում են գործողություն: Քաղցր, կարմիր ու տաք գործողություն: Մի քիչ փշոտ ու ծակծկան դեղձային գործողություն: Սեղմվում են իրար ու վերածվում փափուկ ու քաղցր հեղուկի: Լցվում են ապակե բաժակիդ մեջ: Իսկ հետո հոսում են լեզվիդ վրայով ու դու հայտնվում ես անտեսանելի ու փշոտ նյութերի նուրբ ու բամբակե թակարդում:

0 comments

Recent Posts

See All

Կարված քաղաք

- Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը:

Թե որքան լավն էր Լիլիթը

Լիլիթը` իր անունից գոհ, վազում է ու ամեն անցնողին պատմում, թե ինչքան լավն է ինքը. - Ես սիրուն բլթակներ ունեմ,- ասում է...

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի...

Comentarios


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page