top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Ջրափոսը, իր ցեխոտ ջուրը, առնետներս, երկնքի անհասկանալի գույնն ու դու

Երկնքի գույնն այսօր անհասկանալի մուգ է: Վազում եմ նեղ ու դատարկ փողոցով: Պատահական ընկնում եմ ջրափոսն ու խեղդվում: Գալիս ես դու ու ինձ հանում ջրափոսից: Բայց ես խեղդված եմ: Ու նույնիսկ չեմ շնչում: Փողոցում առնետներն են վազվզում` պտտվելով ջրափոսի շուրջը: Դու չես թողնում, որ նրանք ինձ տրորեն: Բայց դա հնարավոր չէ, որովհետև առնետներն արդեն վաղուց է, ինչ տրորում են ինձ:

- Չքվե՛ք,-գոռում ես, ու երկինքը սևանում է: Դու մաքրում ես ջրափոսը, լվանում ես ցեխն ու սրբում թաց գետինը: Առնետները քեզ չեն լսում, շարունակում են տրորել ինձ` մինչ դու գործովդ ես զբաղված: Երկնքի գույնն էլի անհասկանալի է դառնում: Վերցնում ես ինձ ու հետդ տանում, առնետներիս էլ հետևիցդ քարշ տալիս: Ջրափոսի տեղը դատարկ է հիմա, գետինը ցեխոտ ու թաց չէ:

Բայց երկինքը տրտմում է: Նոր ու է՛լ ավելի հորդ անձրև է ուղարկում ներքև: Ջրափոսը լցվում է նորից: Դու ստիպված հետ ես վերադառնում, որ էլի ջրափոսը մաքրես, լվանաս ու չորացնես: Առնետներին էլ հետդ ես բերում, ու իրենք սկսում են էլի ինձ տրորել: Մոտենում ես ջրափոսին ու ինձ խեղդված գտնում այնտեղ: Ձեռքդ ինձ ես մեկնում ու դեպի խորքը սեղմում: Ես սուզվում եմ ներս՝ հետս տանելով ջրափոսը, իր ցեխոտ ջուրը, առնետներիս, երկնքի անհասկանալի գույնն ու քեզ:

0 comments

Recent Posts

See All

Կարված քաղաք

- Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը:

Թե որքան լավն էր Լիլիթը

Լիլիթը` իր անունից գոհ, վազում է ու ամեն անցնողին պատմում, թե ինչքան լավն է ինքը. - Ես սիրուն բլթակներ ունեմ,- ասում է...

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի...

コメント


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page